Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել Է 31-ի

09:50, 12 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսային եւ հարավային մասերում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 31-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Բյութի օկրուգի շերիֆի տվյալներով՝ նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրված Պարադայս քաղաքում հայտնաբերվել Է վեց մարդու մարմին:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ այդ շրջանում հրդեհները 23 մարդու կյանք են խլել, իսկ Կալիֆոռնիայի հարավում՝ երկու: Նահանգի հյուսիսում անհայտ Է մնում 228 մարդու ճակատագիրը: Կալիֆոռնիայի այդ օկրուգում անտառային հրդեհը ամենամեծ թով զոհերի Է բերել այն ժամանակվանից ի վեր, երբ իշխանություններն սկսել են գրանցել նման տեղեկատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալույթունը:


© 2009 ARMENPRESS.am