Սանկտ-Պետերբուրգում հիպերմարկետի հրդեհից տուժածներ չկան

12:43, 10 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում «Լենտա» հիպերտմարկետի հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է շուրջ 200 հրշեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է ՌԴ ԱԻՆ աշխատակիցը:

«Հրդեհի մարման աշխատանքներին ԱԻՆ-ի կողմից ներգրավված է 47 միավոր տեխնիկա և 192 աշխատակից»,- ասել է նա:

Հիպերմարկետում հրդեհի բռնկման մասին հայտնի է դարձել երևանյան ժամանակով առավոտյան ժամը 9:30-ին: Հրդեհի մակերեսը մոտ 4800 քմ է: Հիպերմարկետից տարհանվել է 800 մարդ, տուժածներ չկան:

 


© 2009 ARMENPRESS.am