Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

18:00, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը Փարիզում կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված  զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։

 

 


© 2009 ARMENPRESS.am