Մայր ընձուղտը կանգնեցրել Է բորենիներին ու փրկել վիրավոր ձագին

16:28, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետության Քրյուգերի ազգային բնայգում զբոսաշրջիկները դարձել են ընձուղտի՝ կոտրված ոտքով ձագի վրա բորենիների հարձակման փորձի վկաները: Կադրերը, որոնք նկարահանել Է ականատեսը, հրապարակել Է Newsflare-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեսանյութի հեղինակի խոսքով՝ բորենիները վաղուց Էին ուշադիր հետեւում փոքրիկ ընձուղտին: Բորենիներից մեկը գաղտագողի շատ Էր մոտեցել, բայց չհամարձակվեց հարձակվել, որովհետեւ մոտերքում ձագի մայրն Էր: Գիշատիչները նոր փորձ են ձեռնարկում, երբ մայրը 50 մետր հեռացել Էր:

«Հանկարծակի թփից դուրս են ցատկում երկու բորենիներ եւ նետվում ձագի վրա,-պատմում Է տեսանյութի հեղինակը:- Վերջինս վախեցած նրանցից հեռու փախչում երեք ոտքով»: Մայր ընձուղտը նկատում Է, թե ինչ Է տեղի ունենում, եւ օգնության Է նետվում: Նա ժամանակին Է հասնում եւ խրտնեցնում Է գիշատիչներին: Նրան տեսնելով՝ բորենիները դժկամությամբ ընկրկում են եւ ոչ հեռու պառկում ստվերում: Քրյուգերի ազգային բնայգին գտնվում Է Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արեւելքում: Դրա տարածքում ապրում Է մոտավորապես 1,5 հազար առյուծ, 12 հազար փիղ, 2,5 հազար գոմեշ, շուրջ հազար ընձառյուծ եւ 5 հազար ռնգեղջյուր:


© 2009 ARMENPRESS.am