Անհետ կորած երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

10:59, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհետ կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները նոյեմբերի 9-ի առավոտյան վերսկսվել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը:

«Այսօր ևս վաղ առավոտից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: Ինչպես տեղեկացրել էինք ԱԻՆ-ի օպերատիվ խմբերը, Ոստիկանության աշխատակիցները, կամավորները համատեղ ուժերով աշխատում են: Այս պահին դեռ որևէ նորություն չկա»,- ասաց Սաթենիկ Ասիլյանը:

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության  Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Ըստ ստացված հաղորդագրության՝ 2006 թվականի ծնված երեխան նոյեմբերի 6-ին  ժամը  19:00-ի սահմաններում տանից է դուրս է եկել, գտնվելու վայրն անհայտ է: Երեխան ունի աուտիզմ:

Երեխայի հարազատները հայտնում են, որ Արթուրի հագին կան հողաթափեր, ջինսե տաբատ, կարմիր ժակետ։ Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն, կամ տեսնելու դեպքում անմիջապես զանգահարել 911, կամ ոստիկանություն։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից , ջրային տարածքներից, սիրում է խանութներից սիրելի ապրանք վերցնել։

 


© 2009 ARMENPRESS.am