Մելբուռնում ավտոմեքենան մխրճվել Է առեւտրական կենտրոնի շենքի մեջ. ABC

10:56, 9 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մելբուռնի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել Է առեւտրական կենտրոնի շենքի մեջ: Ոստիկանությունը եւ արտակարգ ծառայությունների ներկայացուցիչները շրջապատել են վթարի վայրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին հայտնել Է ABC ազգային հեռուստառադիոկորպորացիան:

Մելբուռնի գործարար թաղամասի կենտրոնում՝ Բրուք-սթրիթի առեւտրական կենտրոնի շենքի մոտ ոստիկաններ են կարգված եւ դադարեցված Է տրանսպորտի երթեւեկությունը: «Վիկտորիայի նահանգի ոստիկանության վարչությունը տեղյակ Է միջադեպի մասին, մեր սպաներն աշխատում են տեղում: Ամբողջ տեղեկատվությունը կտրամադրվի վթարի պատճառների հետաքննությունից հետո»,- նշած Է ոստիկանության հայտարարության մեջ: Քաղաքի հրշեջ ծառայության տվյալներով՝ արտակարգ պատահարի վայրում առաջացած բռնկումը վերացվել Է 10 րոպեի ընթացքում: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում տեղի ունեցածը: Միջադեպի ընթացքում տուժածների վերաբերյալ տվյալներ չկան:

Մինչդեռ The Australian թերթը՝ հղում անելով ականատեսների, հայտնում Է, որ Մելբուռնի կենտրոնում չարագործը դանակով հարձակում Է կատարել ոստիկանների վրա: Պատահարի մանրամասնությունները չեն բերվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am