Մոսուլում պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

21:54, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով մահացել է երեք մարդ: Առնվազն ինը վիրավոր են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ պայթուցիկը գործի է դրվել կայանած ավտոմեքենայում:


© 2009 ARMENPRESS.am