Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել

19:00, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնում հնարավոր պայթյունի մասին ահազանգը կեղծ է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մասնագետներն առևտրի կենտրոնում պայթուցիկ որևէ սարք չեն հայտնաբերել»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնում հնարավոր պայթյունի մասին ահազանգի պատճառով կենտրոնից բոլոր այցելուներ տարհանվում են:


© 2009 ARMENPRESS.am