Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

16:46, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը:

«Շնորհավորում եմ Սոնա Հովհաննիսյանին: Անվերապահ վստահությունս՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,-նշել է Արայիկ Հարությունյանը:


© 2009 ARMENPRESS.am