Կրճատվեց բժշկական մասնագիտություն սովորողների «Պատիվ ունեմ» ծրագրով հետուսումնական ծառայության ժամկետը

13:39, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 1 տարով կրճատեց բժշկական մասնագիտություն սովորողների «Պատիվ ունեմ» ծրագրով հետուսումնական ծառայության ժամկետը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց կառավարության նոյեմբերի 8-ի նիստում:

«Այժմ սահմանված է, որ բժշկական մասնագիտությունով սովորողները պետք է հետուսումնական 5 տարի ծառայեն: Առաջարկվում է, որպեսզի այդ 5 տարին սահմանվի 4 տարի»,- ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Այս կարգավորմանը հետադարձ ուժ կտրվի:


© 2009 ARMENPRESS.am