Բնապահպանության նախարարության 2019 թ. բյուջեն նախորդին գերազանցում է 58%-ով

15:22, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարությանը 2019 թ. պետական բյուջեով կտրվի 6,7 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա հատկացմանը կգերազանցի 58%-ով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:

«2019 թ. պետական բյուջեով նախատեսված է բնապահպանության նախարարությանը տրամադրել 6,7 մլրդ դրամ: Նախորդ տարվա 58%-ով գերազանցում է, սակայն սա այլ գերատեսչությունների ներքո գտնվող ծրագրերի վերաբաշխման հետևանքով է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Բյուջեով նախատեսվածից 1,7 միլիարդը կազմում է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի գումարը:


© 2009 ARMENPRESS.am