Թրամփը հանրապետականների համար շատ հաջող Է համարել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

09:51, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները հաջող Էին Հանրապետական կուսակցության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի հանրապետական ղեկավարը գրել Է Twitter-ում:

«Հսկայական հաջողություն այսօր: Շնորհակալություն ձեզ բոլորիդ»,- գրել Է Թրամփը: Ավելի վաղ ԱՄՆ-ի կենտրոնական հեռուստաալիքները հայտնել են, որ Դեմոկրատական կուսակցությունը հսկողություն Է հաստատել Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, իսկ Հանրապետականները պահպանել են մեծամասնությունը Սենատում: CNN հեռուստաալիքը հայտնել Է, որ նախագահ Թրամփը եւ նրա խորհրդականներն առայժմ «լավ տրամադրություն» ունեն՝ հետեւելով միջանկյալ ընտրությունների ելքի կանխատեսումներին: Նրա տվյալներով՝ ամբողջ տեղեկատվությունը հոսում Է «օպերատիվ շտաբ», որը նախագահի համար կազմակերպվել Է Սպիտակ տան արեւմտյան թեւում:

ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացվել են միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետներ, ինչպես նաեւ նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամներ: Ընտրությունները միջանկյալ են անվանում, քանի որ դրանք տեղի են ունենում վերջին նախագահական ընտրություններից երկու տարի անց եւ 2020 թվականին կայանալիք հաջորդ ընտրություններից երկու տարի առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am