Սոֆիա ռոբոտի թվիթերի էջում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակվել

10:54, 6 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆիա ռոբոտի թվիթերի էջում հրապարակվել է լուսանկար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկին Աննա Հակոբյանի հետ:

«Իմ սելֆին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ես հիմա սելֆիների հավաքածու ունեմ, միգուցե նկարների ալբոմ ունենամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրառում է կատարել Սոֆիա ռոբոտը:

Հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի միջոցառումների շրջանակում ներկայացվեց  Սոֆիա ռոբոտը: Սոֆիան ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բիզնես–ֆորումի ժամանակ:


© 2009 ARMENPRESS.am