Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի թիմերի հանդիպումները  

10:09, 6 Նոյեմբեր, 2018

 ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կկայանան A, B, C, D խմբերի հանդիպումները: A խմբում առաջատար Դորտմունդի «Բորուսիա»-ն կխաղա «Ատլետիկո»-ի հետ, «Մոնակո»-ն` «Բրյուգե»-ի: B խմբում «Ինտեր»-ը տանը կընդունի «Բարսելոնա»-ին, «Տոտենհեմ»-ը` ՊՍՎ-ին: C խմբում «Նապոլի»-ն սեփական հարկի տակ ուժերը կչափի ՊՍԺ-ի, իսկ «Ցրվենա Զվեզդա»-ն` «Լիվերպուլ»-ի: Վերջին՝ D խմբում «Շալկե»-ն կընդունի «Գալաթասարայ»-ին, «Պորտու»-ն` Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին:

Հադիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին:


© 2009 ARMENPRESS.am