Իրանի ԿԲ-ն հայտնել Է երկրի բանկերում SWIFT համակարգի այլընտրանքների առկայության մասին. Reuters

10:02, 6 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի բանկերը կկարողանան օգտվել հաշվարկների այլընտրական տարբերակներից՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով իրենց հաշիվներն սպասարկելուց՝ տեղեկատվության հաղորդման եւ վճարումների կատարման SWIFT միջբանկային համակարգի հրաժարումից հետո:

Այդ մասին, ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությունը, հայտարարել Է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք սպասում Էինք այդ պատժամիջոցներին, ուստի ունենք դրանց հակազդման պլան (…) Եթե խոսենք բանկերի մասին, որոնց սպասարկելուց SWIFT-ը հրաժարվում Է, ապա մենք ունենք ալյընտրանքներ, որոնք կփոխարինեն համակարգին»,- հայտարարել Է Հեմաթին: Կենտրոնական բանկի ղեկավարը նաեւ հավաստիացրել Է, որ Իրանն իր առեւտրական գործընկերների հետ բանակցություններ Է վարում համագործակցության շարունակման շուրջը: Ավելի վաղ SWIFT-ը հայտարարել Է հաղորդագրությունների փոխանակման իր համակարգ Իրանի որոշ բանկերի մուտքի դադարեցման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am