Վախճանվել է Louis Vuitton Moet Hennessy կոնցեռնի համահիմնադիր Ալեն Շեւալիեն

12:11, 5 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 87 տարեկան հասակում ֆրանսիական Մեժեւե քաղաքում վախճանվել Է Ալեն Շեւալիեն՝ պերճանքի առարկաների արտադրության Louis Vuitton Moet Hennessy (LVMH) միջազգային կոնցեռնի համահիմնադիրներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 4-ին հայտնել Է Le Figaro թերթը:

Նրա տվյալներով՝ Շեւալիեի մահվան կապակցությամբ ցավակցություն Է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Շեւալիեն «իր միտքն ու տաղանդը նվիրաբերեց քաղաքականությանն ու ինդուստրիային ծառայելուն, նա իր տեսլականով եւ նպատակասլացությամբ ձգտում Էր Ֆրանսիան առաջատար դարձնել լյուքս դասի ապրանքների բնագավառում»,-թերթը մեջբերում Է Ելիսեյան պալատի հայտարարությունը:

Նշվում Է, որ Շեւալիեն մահացել Է նոյեմբերի 1-ին, սակայն դրա մասին հայտնի Է դարձել միայն նոյեմբերի 4-ին: Հրաժեշտի արարողությունը կկայանա նոյեմբերի 7-ին:

Ալեն Շեւալիեն LVMH ընկերությունների խումբը 1987 թվականին հիմնադրել Է Անրի Ռակամիեի հետ համատեղ: Ներկայում կոնցեռնը միավորում Է 70 բրենդ, այդ թվում՝ Louis Vuitton-ը, Christian Dior-ը, Givenchy-ն եւ Kenzo-ն: Խմբի տարեկան շրջանառությունը 2017 թվականին կազմել Է 42,6 մլրդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am