Իտալիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 30-ի

11:14, 5 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 30-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական իշխանություններն այն բանից հետո, երբ Սիցիլիայում հայտնաբերվել են մի ընտանիքի ինն անդամների, ներառյալ մեկ, երկու եւ տասնհինգ տարեկան երեխաների մարմինները: Նրանց տունը քշել-տարել Է ափերից դուրս եկած գետը, երեք հոգու հաջողվել Է փրկվել՝ բարձրանալով ծառի վրա: Ընդամենը Սիցիլիայում հեղեղումից զոհվել Է 12 մարդ:

Ողբերգության վայր ժամանած Սիցիլիայի դատախազ Ամբրոգիո Կարտոսիոն իրադրությունը որակել Է որպես «կատարյալ աղետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am