Մխիթարյանը և Ջորկաեֆը Լոնդոնում մասնակցել են բարեգործական գալա-ընթրիքի  

09:51, 5 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել երեկոյի ընթացքում, որտեղ նրա հետ են եղել մայրը` Մարինա Թաշչյանը, քույրը` Մոնիկա Մխիթարյանը ու գործարար Միքայել  Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանը:

Գալա-ընթրիքին հրավիրված է եղել նաեւ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:


© 2009 ARMENPRESS.am