Թրամփը նշել է Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների գործողության ժամկետը

10:55, 3 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կրկին կգործեն այնքան ժամանակ, մինչեւ Վաշնգտնին բավարարող նոր գործարք չկնքվի, հայտարարել Է Դոնալդ Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք Իրանի վարչակարգին (Իրանի իշխանություններին – խմբ.) կոչ ենք անում հրաժարվելու միջուկային հավակնություններից, փոխելու իրենց խափանարարական պահվածքը, հարգելու սեփական ժողովրդի իրավունքները եւ բարեխղճորեն վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջը: Մենք ձգտում ենք հասնելու մեր դաշնակիցների եւ գործընկերների համագործակցությանն այս ջանքերի ուղղությամբ»,- ասված Է հայտարարության մեջ:

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը նախկինի պես պատրաստ Է նոր, ավելի համապարփակ գործարքի հասնելու Իրանի հետ, «որն ընդմիշտ կարգելափակի դեպի միուկային զենք տանող՝ նրա ուղին, կվերաբերի նրա չարամիտ գործողությունների ամբողջ սպեկտրին եւ արժանի կլինի իրանցի ժողովրդին»: Թրամփը կրկին «աղետալի» Է համարել Իրանի հետ «վեցյակի» 2015 թվականի միջուկային գործարքը, որից ԱՄՆ-ը դուրս եկավ այս տարի:

Նա հիշեցրել Է, որ նոյեմբերի 5-ից ԱՄՆ-ն ավարտում Է բոլոր պատժամիջոցների կրկնական սահմանման գործընթացը, որոնք Իրանի դեմ գործել են մինչեւ համաձայնագրի կնքումը: Մասնավորապես, նոյեմբերի 5-ին պատժամիջոցների նոր փուլը կվերաբերի Իրանում բանկային հատվածին, Էներգետիկային, նավագնացությանը եւ նավաշինությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am