Բրիտանական ընկերությունների գրեթե կեսը երկյուղում է արհեստական ինտելեկտի զարգացումից

18:01, 2 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական ինտելեկտի (ԱԻ) տեխնոլոգիաների ակտիվ զարգացումը կարող Է հանգեցնել հինգ տարվա ընթացքում ընկերությունների գործող բիզնես-մոդելների լիակատար հնացման: Այս կարծիքը հայտնել են բրիտանական ընկերությունների 41 տոկոսի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Microsoft-ի հարցմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդ որում՝ հարցվածների 51 տոկոսը խոստովանել Է, որ իրենք ընկերության գործունեության մեջ ԱԻ-տեխնոլոգիաների ներդրման ռազմավարություն չունեն: Ինչպես ցույց Է տալիս հետազոտությունը, բրիտանացի աշխատակիցների 45 տոկոսը վախենում Է կորցնել իր աշխատատեղը ԱԻ-ի կատարելագործման պատճառով, սակայն նրանց միայն 49 տոկոսն Է փորձում նոր հմտություններ ձեռք բերել, որոնք կօգնեն իրենց համապատասխանելու աշխատաշուկայի փոխվող իրադրությանը:

«Ինչպես եւ ցանկացած այլ փոփոխությունների դեպքում երբեմն ավելի հեշտ Է ոչինչ չանել,-հայտարարել Է Microsoft բրիտանական բիզնեսի ղեկավար Քլեր Բարքլին:-Բայց բոլոր ընկերություններն Էլ իրենց վրա կզգան արհեստական ինտելեկտի ազդեցությունը»:

Հարցմանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի խոշոր ընկերությունների 5 հազարից ավելի աշխատակիցներ եւ գլխավոր կառավարիչներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am