Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվել Է InStyle հանդեսի դեկտեմբերյան համարի շապիկի համար

17:27, 1 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը բաց հագուստով նկարահանվել Է InStyle հանդեսի դեկտեմբերյան համարի շապիկի համար: Լուսանկարները ցանցում հայտնվել են հոկտեմբերի 31-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ֆոտոսեսիայի ժամանակ 49-ամյա դերասանուհին եղել Է Valentino Haute Couture-ի կանաչ զգեստ-թիկնոցով՝ նախշակարված պայետկաներով, եւ պլատֆորմով բարձրակրունկ ոսկեգույն կոշիկներով: Զգեստն ամրացված Էր միայն մեկ տեղում՝ Լոպեսի պարանոցին, եւ ամբողջովին մերկացրել Է նրա մարմնի աջ մասը: «Ես հոգ եմ տարել իմ մասին, եւ այժմ դա երեւում Է»,- հայտարարել Է դերասանուհին հանդեսին տված հարցազրույցում:

View this post on Instagram

December 2018 @instylemagazine

A post shared by Jennifer Lopez (@jlo) on


© 2009 ARMENPRESS.am