Երևանի քաղաքապետը Գևորգ Բաբայանին նշանակել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար

21:52, 31 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Գևորգ Բաբայանը նշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի  3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»   օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 
1.Գևորգ Բաբայանին՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ից նշանակել Երևանի Աջափնյակ  վարչական շրջանի ղեկավար։ 
2.Ընդունել ի գիտություն, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արտավազդ Սարգսյանի լիազորությունները,  համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի,  համարվում են դադարած  2018թ. նոյեմբերի 1-ից»,- գրված է քաղաքապետի որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am