Մեսսին վերսկսել է մարզումները

17:55, 31 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի  հարձակվող Լեո Մեսսին վերսկսել է մարզումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Թվիթեր»-ի «կապտանռնագույնների» էջը: Մեսսին ձեռքի վնասվածք էր ստացել ֆուտբոլի Իսպանիայի առաջնության` Լա լիգայի 9-րդ տուրում «Սևիլիա»-ի դեմ խաղում և փոխարինվել առաջին խաղակեսում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Մեսսին կարող է բաց թողնել 3-4 շաբաթ:  


© 2009 ARMENPRESS.am