Թբիլիսիում վիրահատում են Հրանտ անունով փղին, որին բերել են Երեւանից

13:43, 31 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենդանաբանական այգում անասնաբույժները ձեռնամուխ են եղել վիրահատական գործողության. հեռացնում են Հրանտ անունով 23 տարեկան փղի երկրորդ ժանիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փղի առաջին ժանիքը, որը կոտրված Էր, հեռացրել են չորս տարի առաջ: Այն ժամանակ Հրանտը ստիպել Էր նյարդայնանալ թբիլիսցիներին, որոնք վիրահատությանը հետեւում Էին Համացանցով: «Հարավային Աֆրիկայից ժամանել են երկու հոգի՝ ստոմատոլոգ-վիրաբույժ եւ անեսթեզիոլոգ: Նրանք աշխատանքի հսկայական փորձ ունեն, հատկապես փղերի հետ: Անշուշտ ընդգրկվել են նաեւ մեր անասնաբույժները:

Վիրահատության ժամանակ աշխատելու Է առնվազն 10 մարդ»,-լրագրողներին ասել Է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն: Փղին արդեն անզգայացրել են, եւ վիրահատությունն սկսվել Է:

Մեկ ժանիքի հեռացման համար պահանջվում Է մի քանի ժամ, իսկ նարկոզի տակ նման խոշոր կենդանու երկարատեւ գտնվելը բավականին վտանգավոր Է: Եղել են դեպքեր, երբ վիրահատությունից հետո չի հաջողվել նարկոզից դուրս բերել փղին եւ կենդանին սատկել Է: Վեց տոննա կշռող Հրանտ փղին Երեւանից Թբիլիսի են բերել 2014 թվականի հունիսին: Այն ժամանակ Թբիլիսիի եւ Երեւանի կենդանաբանական այգիները որոշել Էին «փոխանակում» կատարել. թբիլիսցի Էգ Մալկային փեսա Էր հարկավոր: Իսկ նրա որդին՝ 6 տարեկան Բունկան, Երեւան ուղարկեցին Հրանտի փոխարեն, հաղորդել Է Sputnik-ը:


© 2009 ARMENPRESS.am