Երևանի և Մոսկվայի կենդանաբանական այգիների համագործակցությունը կակտիվանա

12:59, 30 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Մոսկվայի կենդանաբանական այգիների համագործակցությունն այսուհետև ավելի կակտիվանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 30-ին գիտական երկու կառույցների ղեկավարների միջև հուշագիր է ստորագրվել։ Ռուբեն Խաչատրյանի ու Սվետլանա Ակուլովայի կնքած փաստաթուղթը բաղկացած է 5 կետից և նպաստելու է կենդանաբանական այգիների աշխատակիցների փորձի փոխանակման ծրագրերի կազմակերպմանը։

Երկու կենդանաբանական այգիները համատեղ հետազոտություններ կկատարեն, կփոխանակեն կենդանիներ՝ գենետիկական բազմազանության լավացման նկատառումով: Հուշագրի համաձայն՝ համատեղ ծրագրերի իրականացումն ավելի բարելավելու համար նաև կկազմակերպվեն մշակութային տարաբնույթ միջոցառումներ։


© 2009 ARMENPRESS.am