Բնապահպանության նախարարի պաշտոնակատարն ընդունել է Արշալույս Ճգնավորյանին

10:46, 30 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնակատար  Էրիկ Գրիգորյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) երկար տարիների նախկին գործադիր տնօրեն Արշալույս Ճգնավորյան- Այզենբաուերին, ում  ուղեկցել է UNIDO-ի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և կանաչ տնտեսության խթանմանն ուղղված UNIDO-ի առաքելությանը և ծրագրերին առնչվող հարցեր։ Տիկին Ճգնավորյանը կիսվել  է ոլորտում ունեցած իր աշխատանքային հարուստ փորձի որոշ դրվագներով։

Բնապահպանության նախարարը բարձր է գնահատել հյուրի մասնագիտական գործունեությունը ու փորձը և կարևորել դրանց ներդնումը Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման գործընթացներում։

 

 


© 2009 ARMENPRESS.am