Լոռու մարզի Միխայելովկա գյուղում մոտ 2500 հակ անասնակեր է այրվել

21:58, 29 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 28-ին, ժամը 22:17-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Միխայելովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել՝ 15:01-ին:

Այրվել է մոտ 2500 հակ պահեստավորած անասնակեր:


© 2009 ARMENPRESS.am