Մերկելը հավաստեց, որ 2021 թվականին չի հավակնելու կանցլերի պաշտոնին

17:36, 29 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ 2021 թվականին իր թեկնածությունը չի առաջադրելու Բունդեսթագում եւ չի հավակնելու կանցլերի նոր ժամկետի: Բացի այդ, նա հայտնել Է, որ Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ)՝ դեկտեմբերի 7-8-ին կայանալիք համագումարում չի առաջադրվելու կուսակցության նախագահի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախ, ՔԴՄ-ի հաջորդ կուսակցական համագումարում, որը դեկտեմբերին տեղի Է ունենալու Համբուրգում, ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու ՔԴՄ-ի նախագահի պաշտոնում: Երկրորդ՝ լիազորությունների իմ այս չորրորդ ժամկետը վերջինն Է ԳԴՀ-ի դաշնային կանցլերի կարգավիճակում»,-հոկտեմբերի 29-ին Բեռլինում ասել Է Մերկելը լրագրողներին:

«2021 թվականին Բունդեսթագի ընտրություններում ես ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքից հանդես չեմ գա որպես կանցլերի թեկնածու եւ չեմ առաջադրվի Բունդեսթագում, ինչպես նաեւ չեմ հավակնի քաղաքական այլ պաշտոնների»,-հայտնել Է Մերկելը:

Անգելա Մերկելը 2000 թվականից ՔԴՄ-ի առաջնորդն Է, 2005 թվականին զբաղեցնում Էր Գերմանիայի կանցլերի պաշտոնը:

Գերմանացի լրագրողների տվյալներով՝ կուսակցությունում Մերկելի պաշտոնին հավակնում են միանգամից մի քանի թեկնածուներ, այդ թվում՝ առողջապահության նախարար Ենս Շպանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am