Արսեն Թորոսյանի կարծիքով՝ առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետների ինստիտուտը հնացած է

15:27, 29 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետների ինստիտուտը հնացած է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով` այն իրեն որպես գործող ինստիտուտ չի դրսևորել:

«Գլխավոր մասնագետների ինստիտուտը հնացած է, և ընդամենը որպես տիտղոս է գործում: Մենք այդ ինստիտուտը վերափոխել ենք առանց անձնավորելու որևէ մեկին, և այդ ինստիտուտը վերափոխվել է մեր գործերը հեշտացնելու համար»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ վստահեցնելով, որ ոչ մեկ դրանից չի տուժել: «Գլխավոր մասնագետների ցանկում ավելացվել են ավելի երիտասարդ կադրեր, ովքեր ավելի քիչ զբաղվածություն ունեն և պատրաստակամ են մեզ օգնել»,-նշեց Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով հանրապետությունում գործող բուժհիմնարկների տնօրենների փոփոխություններին՝ Թորոսյանն ընդգծեց, որ նրանք փոխվում են և փոխվելու են` հատկապես մարզային հիվանդանոցներում:


© 2009 ARMENPRESS.am