Հայկ Մարտիրոսյանը հաղթել է «Ծաղկաձոր օփեն» մրցաշարում

15:10, 29 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը դարձավ «Ծաղկաձոր օփենի» հաղթող:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 9  հնարավորից Հայկ Մարտիրոսյանը հավաքեց 7,5 միավոր: 2-5 տեղերը 6,5 միավորով կիսեցին 4 շախմատիստներ: «Ծաղկաձոր օփեն» մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: Այն անցկացվում է երկրորդ անգամ:

Պատանիների մրցաշարերում առաջին հորիզոնականներում ևս Հայաստանի ներկայացուցիչներ են:


© 2009 ARMENPRESS.am