Արա Բաբլոյանը կմեկնի Մոսկվա

14:47, 27 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ 11-րդ լիագումար նիստերի աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը: 


© 2009 ARMENPRESS.am