ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

12:15, 27 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած  ոճրագործության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղեկցում էր ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, Ազգային ժողովի նախագահը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, պատգամավորները, հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները  ծաղիկներ դրեցին ՀՀ Ազգային ժողովի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am