Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը

13:10, 25 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում առաջիկա ընտրական գործընթացներին  առնչվող, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կարիքների գնահատման առաքելությամբ: 

 


© 2009 ARMENPRESS.am