Ստամբուլում միաժամանակ 3 գործարան է այրվում

11:14, 25 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Էսենյուրթ շրջանում գտնվող գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

Գործարանում բռնկված հրդեհը տարածվել է հարակից մյուս գործարանների վրա: 

Էսենյուրթ շրջանի ղեկավար Ալի Մուրադ Ալթընթփեի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով զոհեր չկան: 

Հրդեհը սկզբում բռնկվել է ներկատախտակների գործարանում, ապա տարածվել պլաստիկ շշերի և տեքստիլի գործարանների վրա: 

Հրդեհի վայրում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության աշխատակիցները:

 

 


© 2009 ARMENPRESS.am