ԱՄՆ-ն առաջին անգամ արտասահմանում ներկայացրել Է Tomahawk Block IV նորագույն թեւավոր հրթիռը

11:32, 24 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն առաջին անգամ արտասահմանում ներկայացրել Է ծովային բազավորման Tomahawk R/UGM-109 Block IV նորագույն թեւավոր հրթիռը, որն արձակվում Է վերջրյա նավերից եւ սուզանավերից: Euronaval 2018 ռազմածովային սալոնում հրթիռը ցուցադրվում Է Raytheon ընկերության ստենդում, որն այդ հրթիռի մշակողն ու սերիական արտադրողն Է, հրթիռ, որը կիրառվել Է, մասնավորապես, Սիրիային հրթիռահարվածներ հասցնելիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես լրագրողների համար հատուկ կազմակերպված ճեպազրույցում հայտնել են Raytheon ընկերության ներկայացուցիչները, նոր հրթիռում ինտեգրացվել են մի ամբողջ շարք նորամուծություններ, որոնց թվում առանձնապես աչքի Է ընկնում ինչպես անշարժ վերերկրյա, այնպես Էլ շարժվող ծովային թիրախների վրա գրոհելու հնարավորությունը, ինչն ապահովվում Է ինքնանշանառման նոր գլխիկով:

Tomahawk հրթիռը Block IV տարբերակով ունի հետեւյալ բնութագրերը. երկարությունը՝ 5,56 մետր, տրամագիծը՝ 51,8 սանտիմետր, զանգվածը՝ 1315,4 կիլոգրամ, զանգվածն արագարարով՝ 1587,6 կիլոգրամ, թեւի բացվածքը՝ 2,7 մետր, հեռահարությունը՝ 1600 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am