Թրամփը հայտարարել Է, որ գրեթե զղջում Է Փաուելին ԴՊՀ-ի ղեկավար նշանակելու համար

10:07, 24 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, թե, հնարավոր Է, որ արդեն զղջում Է Ջերոմ Փաուելին Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախագահ նշանակելու համար, քանի որ նա չափազանց Է տարվել բազային տոկոսադրույքի բարձրացմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամեն անգամ, երբ մենք մի մեծ բան ենք անում, նա բարձրացնում Է տոկոսադրույքը»,- գանգատվել Է պետության ղեկավարը հոկտեմբերի 23-ին The Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում: Նա այն կարծիքն Է հայտնել, որ ԴՊՀ-ի ղեկավարը «գրեթե այնպիսի տեսք ունի, ասես երջանկություն Է զգում տոկոսադրույքի բարձրացումից»:

Թրամփին հարց Էր տրվել, թե նա զղջում Է արդյոք Փաուելին Դաշնային պահուստային համակարգի ղեկավար նշանակելու որոշման համար, Համակարգ, որը կատարում Է ԱՄՆ-ի կենտրոնական բանկի գործառույթները եւ իշխանության գործադիր ճյուղից անկախ մարմին Է: «Չափազանց վաղ Է այդ մասին խոսելը, բայց հնարավոր Է՝ զղջում եմ»,- պատասխանել Է նախագահը: «Ես չգիտեմ,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ հանգամանքներում ինքն իրոք կհեռացնի ԴՊՀ-ի նախագահին:- Ես միայն ցանկանում եմ ասել հետեւյալը. ես խիստ դժգոհ եմ ԴՊՀ-ից, որովհետեւ Օբամայի օրոք տոկոսադրույքը հավասար Էր զրոյի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am