Թրամփը խոստացել Է 10 տոկոսով նվազեցնել հարկերը միջին դասի համար

12:05, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել Է միջին դասի ամերիկացիների համար հարկերը նվազեցնել 10 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Politico հրատարակությունը:

«Մենք առաջարկում ենք եկամտահարկի նվազեցում մոտավորապես 10 տոկոսով. մենք դա այժմ անում ենք միջին մակարդակի եկամուտ ունեցող մարդկանց համար: Դա բիզնեսի համար չԷ… Դա լինելու Է ի լրումն այն հարկերի նվազեցման, որը մենք արդեն արել ենք»,- հայտարարել Է Թրամփը լրագրողներին:

«Մենք պլանը կներկայացնենք հավանաբար հաջորդ շաբաթ կամ մեկուկես-երկու շաբաթ հետո»,-ասել Է նա՝ չճշտելով մանրամասները:

Թրամփը հավելել Է, որ օրենդիրներին խնդրելու Է հարկերի նվազեցման օգտին քվեարկել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք պլանավորված են նոյեմբերի 6-ին: Politico-ն նշում Է, որ Թրամփի խոստումները, ինչպես երեւում Է, կոչված են համախմբել Հանրապետական կուսակցության ընտրողներին հաջորդ ամսին կայանալիք ընտրություններից առաջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am