Թրամփը Հաշքաջիի մահը որակել է «դավադրություն, որն այլ ընթացք ունեցավ»

09:58, 23 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն Է հայտնել, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մահը դավադրության արդյունք էր, սակայն իրադարձություններն սկսցին զարգանալ ոչ այնպես, ինչպես սկզբապես պլանավորված Էր: Այդ մաին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հոկտեմբերի 22-ին հայտարարել Է USA Today թերթին տված հարցազրույցում:

Թրամփի խոսքով՝ դա «դավադրություն Էր, որն այլ ընթացք ունեցավ»: ԱՄՆ-ի նախագահն ասել Է, որ իրադրությունը քննարկել Է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ: «Նա ասում Է, որ ոչ ինքն Է դրան մեղսակից, ոչ Էլ թագավորը»,- ընդգծել Է Թրամփը, ընդսմին հրաժարվելով պատասխանել՝ հավատում Է ինքն արդյոք նման բացատրությանը:

Ավելի վաղ Թրամփը լրագրողներին ասել Է, որ Սաուդյան Արաբիայում եւ Թուրքիայում են գտնվում ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք առաջիկայում պետք Է հրապարակեն տեղի ունեցածի իրենց վարկածը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը եւ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը ցավակցություն են հայտնել Ստամբուլում զոհված լրագրող Ջամալ Հաշքաջիի հարազատներին:

Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են թագավորության գլխավոր հյուպատոսարանում սուր վեճի հետեւանքով Հաշքաջիի մահվան մասին: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ շեյխ Սաուդ ալ Մուաջիբը հայտարարել Է, որ այս պահին քննության տակ են գտնվում երկրի 18 հպատակներ, որոնց ինքնությունը չի հայտնվում: Նա նաեւ տեղեկացրել Է, որ իրենց պաշտոններից հեռացվել են գահաժառանգի խորհրդական գեներալ Ահմեդ Ասիրին եւ նախարարի աստիճանով թագավորական դիվանատան խորհրդական Սաուդ ալ Քահթանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am