Արցախի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքները բարեկամության հռչակագիր են ստորագրել է

18:45, 22 Հոկտեմբեր, 2018
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 22-ին Բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև: Հռչակագիրը ստորագրել են Շեխեր համայնքի ղեկավար Մխիթար Մանգասարյանը և Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Շեխերում, որին  ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին և  «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության  շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:

Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ Շեխեր և Առնուվիլ համայնքները բարեկամական հարաբերություններ են հաստատում՝ հիմնված այնպիսի համամարդկային արժեքների վրա, ինչպիսիք են խաղաղությունը, ազատությունը և ժողովրդավարությունը։ Հռչակագիրը կոչված է նպաստելու երկու համայնքների միջև փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև վարչական կառավարման, տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում փորձի փոխանակմանը:


© 2009 ARMENPRESS.am