Մակրոնը եւ Թրամփը քննարկել են ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագան

14:20, 22 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին (ՄՓՀՀ) պայմանագրի ապագան: Ֆրանսիայի ղեկավարը նշել Է այդ պայմանագրի կարեւորությունը եվրոպական անվտանգության ու ռազմավարական կայունության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

«Հանրապետության նախագահը եւ նախագահ (Դոնալդ) Թրամփը նաեւ արծարծեցին ՄՓՀՀ-ի մասին պայմանագրի ապագայի հարցը: (Էմանուել Մակրոնը) հիշեցրել Է այդ համաձայնագրի կարեւորության մասին, մասնավորապես, եվրոպական անվտանգության ու մեր ռազմավարական կայունության համար»,- հայտնել են Ելիսեյան պալատում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Միացյալ նահանգները մտադիր չԷ պահպանել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը, երբ Մոսկվան այն խախտում Է, եւ դուրս կգա պայմանագրից: ԱՄՆ-ի նախագահը, մեկնաբանելով ՄՓՀՀ-ի մասին պայմանագրից դուրս գալը, նաեւ հայտարարել Է, որ Վաշինգտոնը կշարունակի զարգացնել իր զինանոցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am