Հանդիպումը մշտապես կմնա հիշողությանս մեջ. Վարագ Սիսեռյան լուսանկար է հրապարակել լիբանանյան հանդիպումից

17:58, 20 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեսյբուք սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկար՝ նշելով, որ Լիբանան այցի ընթացքում իր համար հիշարժան հանդիպում է եղել:

«Այսօրվա հանդիպումը մշտապես կմնա հիշողությանս մեջ։ Հայրս ներկա է լիբանանյան պատվիրակության կողմից, իսկ ես՝ հայկական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Վարագ Սիսեռյանը: Նրա հայրը՝ Արա Սիսերիանը Լիբանանի վարչապետի խորհրդականն է:

Վարագ Սիսեռյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունում է: Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Լիբանանում է:


© 2009 ARMENPRESS.am