Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսին
14:12, 20 Հոկտեմբեր, 2018«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը Ձեր հովվապետությամբ շարունակում է բարոյական ու հոգևոր ամուր հենարան, ոգեշնչող ու միավորող ուժ մնալ մեր ժողովրդի համար: Բարձր գնահատականի են արժանի Ձեր անձնվիրական ջանքերը՝ ուղղված մեր ժողովրդի համախմբմանը, հայապահպանությանը, ազգային ու հոգևոր արժեքների պահպանմանը»:
Նախագահն Արամ Ա. կաթողիկոսին մաղթել է առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդ` հայրապետական նվիրական առաքելության իրականացման ճանապարհին:
© 2009 ARMENPRESS.am