Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ
14:07, 20 Հոկտեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայի Դեյր-էզ-Զորում զոհվել է ավելի քան 60 մարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է SANA գործակալությունը:
«62 խաղաղ բնակիչ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավոր են միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով»,- գրում է գործակալությունը:
Միաժամանակ, աղբյուրը չի հստակեցրել ավիահարվածների ամսաթիվը:
© 2009 ARMENPRESS.am