Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը նշել է 20-ամյա հոբելյանը

18:42, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Մարթին Լյութերի անվան Հալլեի համալսարանում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Համալսարանի ռեկտորի բացման խոսքից հետո, ծավալուն ելույթով հանդես եկավ երկրամասի գիտության և տնտեսության պետքարտուղար Մ․ Ուդեն։

Ներկաներին իր խոսքն ուղղեց Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը՝ կարևորելով Գերմանիայում համալսարանական միակ հայագիտական կենտրոնի դերն ու բացառիկ նշանակությունը։

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարն իր ելույթից հետո «Մեսրոպ» կենտրոնի ղեկավար պրոֆ․ Արմենուհի Դրոստ-Աբգարյանին պարգևատրեց ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալով»։


© 2009 ARMENPRESS.am