Քսենյա Սոբչակը «Դոժդ» հեռուստաալիք է վերադառնում նոր ծրագրով

16:31, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսենյա Սոբչակը «Դոժդ» հեռուստաալիք Է վերադառնում նոր հեռուստածրագրով, նրա առաջին հյուրը կդառնա ՌԴ կոմունիստական կուսակցության պատգամավոր Վալերի Ռաշկինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նվոստիին հայտնել Է հեռուստաալիքի գլխավոր խմբագրի պաշտոնակատար Ալեքսանդրա Պերեպելովան:

Այս տարվա հունվարին Սոբչակը, որն այն ժամանակ հայտարարել Էր նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, ասել Էր, որ արձակուրդ Է վերցրել «Դոժդ» հեռուստաալիքում, իսկ իր բոլոր պլանները կապում Է քաղաքականության հետ: Ավելի ուշ հեռուստալրագրողուհին չի բացառել իր մասնակցությունը նաեւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտրություններին, որոնք կկայանան 2019 թվականին:

Նոր ծրագիրը կկոչվի «Սոբչակն առանց կանոնների»: Ինչպես նշված Է հեռուստաաալիքի կայքում, հեռուստահաղորդավարուհին կբանավիճի հրավիրված հյուրերի հետ, որոնք, իրենց հերթին, նույնպես կկարողան են նրան սուր եւ սադրիչ հարցեր տալ:


© 2009 ARMENPRESS.am