Շլությունը Լեոնարդո դա Վինչիին օգնել է ավելի ցայտուն պատկերելու «Մոնա Լիզայի» ժպիտը. Guardian

16:08, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեոնարդո դա Վինչիի տեսողության հետ կապված աննշան խնդիրները նրան օգնել են պատկերելու «Մոնա Լիզայի» («Ջոկոնդայի») ժպիտը, ինչպես նաեւ ստեղծելու այլ գլուխգործոցներ: Այս պնդմամբ, ինչպես հոկտեմբերի 19-ին հայտնել Է The Guardian թերթը, հանդես են եկել Լոնդոնի Սիթիի Համալսարանի Օպտոմետրիայի եւ տեսողության գիտական դպրոցի փորձագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուսումնասիրելով տարբեր վարպետների վեց գործեր, այդ թվում՝ նկարչի վրձնին պատկանող նկարներ՝ «Հովհաննես Մկրտիչը» եւ «Աշխարհի փրկիչը», որոնցում, ինչպես ենթադրում են փորձագետները, պատկերված Է դա Վինչին ինքը, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ գեղանկարչի մոտ եղել Է ընդհատուն տարամիտվող շլություն, եւ դրանից Էլ նրա կտավները դարձել են Էլ ավելի տպավորիչ:

«Մի շարք հայտնի գեղանկարիչներ նույնականացվել են որպես շլություն ունեցողներ: Նրանց թվում են Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնը, Ալբրեխտ Դյուրերը, Գվերչինոն (Ջովանի Ֆրանչեսկո Բարբիերին), Էդգար Դեգան եւ Պաբլո Պիկասոն»,- մեջբերում Է հրատարակությունը հետազոտության հեղինակ նյարդակենսաբանության պրոֆեսոր Քրիստոֆեր Թայլերի խոսքը: Այդ շարքում, հետազոտողի խոսքով՝ կարելի Է դնել նաեւ Լեոնարդո դա Վինչիին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am