Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհը

15:47, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ալավերդու պղնձաձուլական գործարանը հոկտեմբերի 19-ին դադարեցրել է գործունեությունը, իսկ առանց աշխատանքի մնացած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Սուսան Լալայանը:

«Աշխատակիցները գործարանի փակման դեմ բողոքի ցույց են իրականացնում: Գործարանին հարակից ճանապարհն են փակել: Աշխատակիցները բողոքում են, որ իրենց աշխատանքից պետք է զրկվեն»,- ասաց Լալայանը:

Գործարանի աշխատակիցներն արդեն շուրջ 4 ժամ է` փակել են Ալավերդու միջպետական ճանապարհը:

«Արմենպրես»-ը փորձում է կապ հաստատել գործարանի սեփականատեր ընկերության ներկայացուցիչների հետ:


© 2009 ARMENPRESS.am