Հունան Պողոսյանը սյունեցիներին կոչ արեց հավատով լցվել

15:34, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը սյունեցիներին խոստանում է համատեղ ջանքերով նոր Հայաստանում հիանալի ապագա կերտել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հունան Պողոսյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում էր Սյունիքի մարզի Սյունիք գյուղի բնակիչների հետ հանդիպմանը, որի ընթացքում նաև կարճ ելույթով հանդես եկավ:  

«Հավաստիացնում եմ, որ համատեղ ջանքերով նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա: Միայն հավատով լցվեք, ընդամենը ցանկանում եմ, որ ինձանից ու մեր ամբողջ վարչակազմից ակնկալեք նորմալ աշխատանք»,- ասաց Պողոսյանը: 

 


© 2009 ARMENPRESS.am