Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը

14:54, 19 Հոկտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է  տարածել Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. 

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի,  213-րդ հոդվածի եւ  «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`  Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումարվող  Ազգային ժողովի հերթական նիստերում»: 


© 2009 ARMENPRESS.am