Էկվադորը եւ Վենեսուելան արտաքսել են միմյանց դեսպաններին

11:28, 19 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորի իշխանությունները հոկտեմբերի 19-ին վտարել են Վենեսուելայի դեսպան Կարոլ Դելգադոյին, դրան ի պատասխան Կարակասում Էկվադորի գործերի հավատարմատար Էլիսաբետ Մենդեսին կարգադրվել Է հեռանալ Վենեսուելայից:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EFE գործակալությունը: Երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները բարդացել են Վենեսուելայի կապի նախարար Խորխե Ռոդրիգեսի արած արտահայտություններից անմիջապես հետո, որն Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին ստախոս Է անվանել: Ավելի վաղ Ռոդրիգեսը հայտարարել Է, որ Էկվադորի նախագահը ստել Է, երբ, սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, հայտարարել Է, թե ամեն օր իր երկիր Է ժամանում 6 հազար վենեսուելացի:

«Նրա հայտնած թիվը նշանակում Է, որ ամեն օր եւ յոթ տարվա ընթացքում Վենեսուելայից Էկվադոր պետք Է մեկներ 140-ական ավտոբուս»,- պարզաբանել Է Ռոդրիգեսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am